Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները և այն, թե ինչպես դրանք կանցկացվեն, վճռորոշ նշանակություն կունենա հանրապետության և Եվրամիության միջև հետագա հարաբերությունների համար:
Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հունիսի 9-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
Նրա խոսքով՝ Եվրամիությունում հաշվի են առնվում Բելառուսում բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն և այլ ակտիվիստների առաջադրված մեղադրանքը և պահանջում են Մինսկից ազատ արձակել նրանց:
«Հաշվի առնելով Տիխոնովսկուն կալանքի տակ պահելու և հետապնդումների անհիմն բնույթը՝ պահանջում ենք, որ նրան անպայման ազատ արձակեն և չեղարկեն նրա դեմ բոլոր մեղադրանքները: Երկրորդ հերթին, Բելառուսը ներկա պահին գտնվում է նախընտրական արշավի փուլում: Խորհրդարանական ընտրությունները, որոնք այս տարի են անցկացվել, կորսված հնարավորություն են դրանք եվրոպական չափանիշներով անցկացնելու համար: Այժմ Բելառուսի համար կարևոր է ապահովել բնակչության համար մարդու հիմնարար իրավունքների պահպանումը»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ժողովրդավարության անցնելու համար Բելառուսին այլ ուղղություն է պետք:
Բլոգեր Տիխանովսկին ձերբակալվել է նախագահի պաշտոնի համար այլընտրանքային թեկնածուների համար ստորագրություն հավաքելու ընթանցքում: Իսկ նախագահական ընտրությունները Բելառուսում նախատեսվում է անցկացնել օգոստոսի 9-ին:



