«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ համայնքների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել