Shantnews.am-ը գրում է․

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարգադրել է ավելի քան 200 փեսացուների, որոնք համավարակով պայմանավոված ունեն ֆինանսական խնդիրներ, գումար հատկացնել հարսնացունների փրկագինը վճարելու համար, հայտնում է երկրի մահմեդականների  կառավարման հոգևոր կենտրոնի մամուլի ծառայությունը:

Այդ  որոշումը Կադիրովը  կայացրել է այն ժամանակ, երբ հայտնի են դարձել ամուսնանալ ցանկացողների անունները, ովքեր ֆինանսական միջոցներ չունեն: Կադիրովին ցույց  են տվել այդ ցուցակները, և նա  կարգարդել է փեսացուներին Դաշնային ֆոնդից հատկացնել 50.000 ռուբլի:

207 հարսնացուի փրկագին վճարելու համար արդեն գումար է հատկացվել: Չեչնիայում հարսանիքներ կատարելու արգելքը գործում էր մարտի 23-ից, սակայն այժմ սահմանափակումը վերացրել են, և երիտասարդները կարող են ամուսնանալ մահմեդական օրենքների համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել