Lurer.com-ը գրում է.

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն իր 14-ամյա որդուն տարել է պատերազմի դաշտ։ Ինչպես հայտնի է, նա ռուսական կողմից ղեկավարում է ռազմականգործողությունները Մարիուպոլում, գրում է Daily Mail-ը:

45-ամյա Կադիրովն ասել է, որ ցանկանում է, որ իր որդին, ով 12 երեխաներից մեկն է, «առաջին ձեռքից սովորի զինակից ընկերների հաջողությունների և կարիքների մասին», ինչպես նաև հասկացրել է, որ համաձայն չէ «Կիևի վրա ռազմական ճնշումը նվազեցնելու Ռուսաստանի քայլին»՝ խոստանալով գլխավորել ներխուժումը Ուկրաինայի մայրաքաղաք:

Լուսանկարում Կադիրովի որդին՝ Ադամը, մուգ կանաչ զինվորական հագուստ է կրում: 

Ինչպես հայտնի է, Կադրիրովին, իր հերթին, որին մեղադրում են Չեչնիայում իր թշնամիների նկատմամբ միջնադարյան կտտանքների կիրառման մեջ, անվանել են «այն որդին, որին Պուտինը երբեք չի ունեցել»։ Սա փաստում է Չեչնիայի ղեկավարի հավատարմության մասին Կրեմլի առաջնորդին, գրում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել