Մեր մոլորակի էկոլոգիական համակարգը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: Գիտնականներն ուսումնասիրել են կենդանական աշխարհի առանձնահատկությունները, և վերջին տասնամյակների տվյալները ցույց են տվել, որ տարատեսակ կենդանատեսակներ փոխում են իրենց ավանդական բնակության վայրերը: Գլխավոր պատճառներից մեկը կլիմայական փոփոխություններն են: Եղանակի տաքացման հետևանքով ծովային կենդանատեսակները ավելի են շատանում ցամաքում ապրող կենդանատեսակներից:

Նման փոփոխություններ են նկատվել ավելի քան 12 հազար բուսատեսակների, բակտերիաների, սնկերի, կենդանատեսակների մոտ: Գիտնականները տվյալների հատուկ բազա են ստեղծել, որում ներառել են փոփոխությունների հետ կապված իրավիճակների նկարագրությունները: Այդ բազան անվանել են BioShifts:

Եվ չնայած որ այն հիմնված չէ մանրամասն ապացույցների վրա, գիտնականները, այնուամենայնիվ, կարծում են, որ տվյալների նոր բազան գործոն է, որը վկայում է այն մասին, որ ժամանակի ընթացքում ցամաքի վրա կմնան շատ քիչ կենդանի օրգանիզմներ, որոնք կձգտեն մոտենալ ջրին և բևեռներին:

Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ երկկենցաղները տարեկան 12 մ արագությամբ մոտենում են բևեռային շրջաններին, մինչդեռ սողունները նույն ուղղությամբ շարժվում են տարեկան 6,5 մ արագությամբ: Որոշ տեսակի միջատներ նույնն անում են ռեկորդային արագությամբ՝ տարեկան 18,5 կմ:

Կենդանի օրգանիզմների տեղափոխման միջին արագությունը կազմում է տարեկան շուրջ 6 կմ: Երկրորդ պատճառը, որը մոլորակի վրա դժվար իրադրություն է ստեղծում, ևս կապված է կլիմայի հետ. որոշ տեսակներ սովորում են ադապտացվել նոր ջերմաստիճանին և ջրում ջերմային հաղորդակցությանը:

Օդը ջերմությունը կլանում է 25 անգամ ավելի ոչ արդյունավետ, քան ջուրը, այդ իսկ պատճառով ցամաքային շատ կենդանիներ ջրում կարողանում են հեշտությամբ կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը: Ջրում նրանք ավելի հեշտորեն են կարողանում տեղաշարժվել: Ցամաքում կորուստները դեռ ներ են սկսվում. գիտնականները կարծում են, որ փոփոխությունների պիկին մարդկությունն ականատես կլինի 2100 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել