Pastinfo.am-ը գրում է․

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱԱԾ լրատվական ծառայության հետ՝ պարզելու տեղեկատվության ճշմարտացիությունը, որտեղից ասացին, որ այս պահին դեռևս որևէ տեղեկատվություն չունեն։

Նշենք, որ այդ մասին այսօր գրել է 168.am-ը՝ նշելով, որ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանը ժողով է անցկացրել ԱԱԾ-ում և հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Կայքի տեղեկություններով՝ նրան պետք է փոխարինի ԱԱԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Էդ.Մարտիրոսյանն ազատվելու ցանկություն ունեցել է դեռ Քյարամյանի նշանակման ժամանակ, ինչի մասին նա իմացել էր նշանակումից հետո։ Ավելին՝ մի շարք փորձառու կադրեր արդեն իսկ դիմումներ գրել են՝ համակարգից դուրս գալու համար։
Կադրերի արտահոսք է նկատվում նաեւ ՊԵԿ-ում, որի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական տվեց երկու օր առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել