ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Arsen Torosyan (Արսեն Թորոսյան), Դուք տառապում եք մի քանի հիվանդությամբ, որոնք սուր արտահայտվում են վերջերս։ Ձեր ունեցած տխուր աշխատանքային փորձը և կատարյալ ձախողումը ջրի երես են հանել Ձեր մեջ ապրող ատելության ողջ չափաբաժինը: Դուք աթեիստ եք, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը Ձեր «ԶՈՀ»-ն ա, ուրեմն քիչ էր, որ Ձեր սրամտության և թերիմացության պատճառով Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքում է, Դուք անճար եք որպես նախարար, մի բան էլ Ձեր մեջ հավաքված չարության, նախանձի ու ատելության համար մարդականց ասում եք՝ տեղ չկա հիվանդանոցում, տանը բուժվեք, ավելի ճիշտ՝ տանը մահացեք:

Հարգելի քաղաքացիներ, Արմեն Մուրադյան/ Armen Muradyan-ը դեռ մարտի 25-ից ԵՊԲՀ-ում առանձնացրել և համապատասխան սարքավորումները տեղադրել է, որպես տարիների փորձառու, հեռատես մարդ՝ առաջին պահից պատրաստվել է: Ու Ձեր սրտի նախարարը նախընտրում է՝ այդ 200 հիվանդը տանը մահանան կամ մնան բախտի քմահաճույքին, բայց հանկարծ Արմեն Մուրադյանին շնորհակալ չլինեն:

Բացառապես արգելել է հիվանդներ տեղափոխել այնտեղ: Դուք հասկանում եք, չէ՞, ի՞նչ ա անում էս մարդը ձեզ հետ, հասկանում եք, չէ՞, որ կարող եք հիվանդանոցում անհրաժեշտ և որակյալ բուժում ստանալ, բայց ձեր սրտի նախարարն անձնական ամբիցիաներն ա առաջ տանում և բացարձակ մեկ են իր համար իր անլրջության հետևանքով մահացած 72 քաղաքացին և այն 200 հիվանդները, որ սպասում են իրենց հերթին:

Եվ որպես քաղաքացի, որ իմ վճարած հարկերից պարգևավճար եք Ձեզ դուրս գրում, պահանջում եմ ինձ և մնացածին ասել ճշմարտությունը, տվեք հստակ բացատրություն՝ ի՞նչը կամ ինչե՞րը չեն համապատասխանում Ձեր ստանդարտներն, որ արգելել եք այդ հիվանդանոց հիվանդներ տեղափոխել: 

Ashot Sargsyan, փաստարկված մեկնաբանություն կգրես, քանի որ բոլորիս կյանքի հետ խաղ ա անում նախարարը:
Ես աղոթում եմ բոլոր հիվանդների համար։

Ներկայացնում եմ Shushan Danielyan-ի ֆեյսբուքյան գրառումը․

«Եվ այսպես, այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ հարգարժան պարոն Արծրունին հարցադրում էր արել, թե ինչու չի օգտագործվել և օգտագործվում դեռևս մարտի 25-ից ԵՊԲՀ-ում առանձնացված մեկուսարանը, եթե այսօր օրհասական է մահճակալների քանակը մեր երկրում, ինչպես նշվել էր, ունենք 200 քաղաքացի, որոնց չենք կարողանում հոսպիտալացնել․․․

Առողջապահության նախարարի խոսնակն արձագանքել է պարոն Արծրունուն և գնահատական է տվել ԵՊԲՀ-ի աշխատանքին և գործունեությանը՝ մեղմ ասած՝ գնահատելով անբավարար․․․ Ահա խոսնակի գրառումն ամբողջությամբ․

«Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես՝ ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում Covid բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում Covid-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»:

Ինչպես նկատեցինք, գրառման մեջ չկար գեթ մեկ խոսք, թե ինչ խնդիրներից ելնելով նպատակահարմար չեն գտել օգտագործել մեկուսարանը, օրինակ՝ կարելի էր ասել՝ չի համապատասխանում պահանջներին, պետք չէ դեռ․․․ Բայց ոչ, պետական կառույցի աշխատակիցն ավելի նպատակահարմար գտավ պարոն Արծրունուն պատասխանել «подножка» բառապաշարով համեմված գրառմամբ․․․

Ինչևիցե, պահպանելով կոռեկտության, զսպվածության և հարգանքի բոլոր կանոնները՝ տիկին Նիկողոսյանին հորդորում եմ, խնդրում եմ և, իհարկե, պահանջում եմ այսուհետ մշտապես ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինել կոռեկտ, զուսպ ու հարգալից․ դա՝ առաջինը։ Երկրորդը, թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ, գնահատական տալու ժամանակը կգա, և այդ գնահատականը կտան համապատասխան պատկան կառույցները։ Եվ առհասարակ, չեմ կարծում՝ կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի, հատկապես ԵՊԲՀ-ի գործունեությանը։ Այդ գնահատականը տալու համար, հավատացեք, բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք․․․

Հ.Գ․ Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս կամ առավել ևս՝ գրառումներ անելիս շատ մտածեք ու երկար մտածեք, որ էլ երբևէ չվիրպեք։

Եվ ի վերջո, վերջում ամփոփենք այն, ինչ ունենք այսօր Հայաստանում։ Ունենք 13130 վարակակիր, մահացել է 200 ՄԱՐԴ, այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 72 մարդ, և ունենք ապաքինված 4014 ՄԱՐԴ․․․

Իրականում չգիտեմ, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում կառույցի աշխատանքը, և բնականաբար, ինձ իրավունք չվերապահեցի գնահատականներ տալ, պարզապես ներկայացրի այն, ինչ ունենք։
Առողջություն, խոհեմություն ու բարոյականություն բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել