Օրեր առաջ տեղի ունեցավ սարսափազդու սպանություն և ինքնասպանություն, որը չէր կարող մնալ անտեսված և ոչ մի մարդու, հայ ընտանիքի կողմից: Խոսքը գնում է 40 տարեկան հայ տղամարդու մասին, ով մայիսի  5-ին ժամը 04:00 սահմաններում իր երկու մանկահասակ երեխաներին՝ 8 տարեկան որդուն և 5 տարեկան դստերը նետել է բնակելի շենքի 9-րդ հարկից (ՀԱԹ Բ2 թաղամասի, 91-րդ շենք), այնուհետև ինքը նետվել իրենց հետևից:

Այս դաժանությունը հանրության կողմից ունեցավ բուռն արձագանք, հատկապես երբ ուսումնասիրում ես Facebook-յան հարթակում այս դեպքը լուսաբանող կայքերը: Մարդիկ անդադար մեղադրանքի շարաններով հանդես են գալիս յուրաքանչյուր նյութի մեկնաբանություններում, փորձում դատավճիռ կայացնել և որոշել թե ով է մեղավոր՝ հայրը, որ միգուցե ալկոհոլի, թմրանյութերի ազդեցության տակ է եղել կամ ունեցել է հոգեկան խնդիրներ, թե՝ մայրը, որ պատշաճ ձևով ուշադիր չի եղել երեխաների հանդեպ կամ ընտանիքի մայր չի եղել իսկզբանե:  Մարդիկ մեղադրանքներ են հնչեցնում միմիայն ենթադրություններից ելնելով և ունակ չեն խորը դատելու մի ցավալի իրավիճակ, որը տեղի է ունեցել մեր առջև, մեր հասարակության աչքի առջև: Իսկ միգուցե հարցն ուղղենք մեզ, միգուցե հենց մենք են մեղավոր այս դաժանության մեջ, միգուցե ամենքս մեր բաժինն ունենք այսպիսի դեպքերի մեջ, որ կատարվում է հայ հասարակության մեջ: Շատերը անգիտակցաբար գազանացնում են դիմացինին մի սխալ հայացքով կամ մի սխալ բառով  և ստեղծում հրեշ, մի աննկարագրելի պատկեր, որը սարսափ է առաջացնում, երբ մի քիչ շատ ես մտածում․․․

Դեպքին սոցցանցի իր էջում անդրադարձել է այս ընտանիքը լավ ճանաձող քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը․մեջբերում՝ «մանուկների կյանքը խլածը դրսում հրեշտակ էր, իսկ տանը հրեշ»:  Այս բառերը կարդալիս, գիտակցությանդ մեջ մի մեծ փոթորիկ է արթնանում, չես հասկանում՝ ինչպես կարող էր հայր կոչվածը  գնալ այդ քայլին: Յուրաքանչուրս պետք է հասկանանք, որ անմարդկային և դաժան վերաբերմունքը ծնում է դաժան հետևանքներ՝ «չմարդ» և չանենք այնպիսի քայլեր, որ օրերից մի օր մի անծանոթի մեջ կարթնացնի իր սեփական քնած հրեշին, որ այսպիսի դեպքեր այլևս չկրկնվեն: Պետք է գիտակցել, երբ ամեն անգամ մարդը ուժ է տալիս իր մեջի «հրեշին», ապա իսկապես դաժանությունը սահմաններ չի ունենա և մի օր էլ չի քնեցնի նրան՝ ծնելով անվերադարձ և ողբերկական հետևանքներ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել