Արսեն Թորոսյանին այսօր կոնկրետ մարդիկ մեղադրել են, որ նա չի օգտագործում առողջապահական համակարգի ողջ ներուժը կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ խոսքով՝ "սորտավորել" է հիվանդանոցները։ Հիմա՝ եթե այս մեղադրանքները ճիշտ են, Արսենն ոչ միայն պաշտոնանկ պետք է արվի, այլ նաև՝ քրեական հետապնդման ենթարկվի։ Եթե պնդումները սխալ են, դրանց հեղինակները պետք է մեղադրվեն սուտ մատնության համար։ Ասածս այն է, որ նման հրապարակային հայտարարությունները չի կարելի անհետևանք թողել քաղաքական և իրավական առումներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: