Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն:

#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.
060 712 444,
010 360 684

անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով
viber` +374 41 911 006

ԵՎս մեկ անգամ խնդրում եմ.
Մնացեք տանը
Խստորեն հետևեք պարետատան ցուցումներին

Հիշեք փրկության՝ 911 հեռախոսահամարը, առողջ եղեք...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել