Ընդամենը երկու օր առաջ էի բարձրաձայնել մի խնդրի մասին, որին ստիպված եմ կրկին անդրադառնալ։ Ֆեյսբուքյան գրառումիցս մեկ օր անց կնոջս մոտ ի հայտ եկան ախտանիշներ՝ ջերմություն, թեթև հազ, թուլություն։ Երկրորդ անգամ տեստ հանձնելու կարիք եղավ, իսկ պատասխանը ցավոք մեզ չուրախացրեց։
Իսկ այժմ դիմում եմ երկրի վարչապետին, պարետին, առողջապահության նախարարին և ՍԳԼ ԲԿ տնօրինությանը։ Դուք պատկերացնո՞ւմ եք, արդոք, ինչ կլիներ, եթե իմ ընտանիքը թերահավատորեն մոտենար այս հարցին։ Ի՞նչ հետևանքներ կունենային, եթե ես չկարողանայի զսպել երեխաներիս իրենց մայրիկին տեսնելու անգին ցանկությունը։ Որքա՜ն մարդ կարող էր վարակվել, եթե մենք հիմք ընդունեինք կնոջս առաջին տեստի պատասխանը և հարազատներով նշեինք նրա վերադարձը։ Պատկերացնելն անգամ սարսափելի է։
Ես իմ երկրի թշնամին չեմ, երբ իմ անհանգստությունն եմ հայտնում կարևոր հարցի շուրջ։ Հիշե՛ք, բժիշկները չեն վախենում վարակվել, նրանք վախենում են ուրիշներին վարակել։ Կրկնում եմ, անթույլատրելի եմ համարում վարակակիրների հետ աշխատող բուժանձնակազմին տնից աշխատանքի հրավիրելու որոշումը։
Իսկ կնոջս մաղթում եմ առողջություն։ Դու ուժեղ ես (իմ նման)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել