Tesla և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Ջեֆ Բեզոսին առաջարկել է Amazon ընկերությունը բաժանել: Նա այդ մասին հրապարակում է արել Twitter-ի իր էջում:

 

Գործարարը վստահեցնում է, որ ընկերությունը շուկայում մենաշնորհ է ստեղծել: 

- Եկել է Amazon-ը բաժանելու ժամանակը: Մենաշնորհն անարդարացի է: Ջեֆ Բեզոս, սա անհավանական խենթություն է,- գրել է Մասկը:

Այս խոսքերը գործարարը գրել է՝ պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ գրառմանը, որն ասում է, որ Amazon-ը հրաժարվել է վաճառքի հանել իր կորոնավիրուսի մասին գիրքը:


Ջեֆ Բեզոսը Forbes ամսագրի միակ գործարարն է, ում հարստությունը ավելի քան 100 միլիարդ դոլար է կազմում: Համաձայն 2020 թվականի ապրիլի 7-ի տվյալների՝ նրա անձնական կարողությունը հասնում է 113 միլիարդ դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել