Ամենայն հավանականությամբ չկա այնպիսի մարդ, ով չի սիրում լեգոյով խաղալ : Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստ աշխարհահռչակ խաղալիքի մասին :

«Լեգո» բառն առաջացել է դանիերենից

LEGO-ն դանիական «leg gotd» արտահայտության յուրաքանչյուր բառի առաջին երկու տառերով կազմված հապավում է : Արտահայտությունը թարգմանվում է որպես «լավ խաղալ» :

Խաղալիքի ստեղծողն ու գլխավոր մշակողը Օլե Քըրք Քրիստիանսենն է

Դանիացի կոնստրուկտորը LEGO խումբը ստեղծել է 1932 թ.՝ օգտագործելու համար իր սեղանի բիզնեսից անպետք մնացած հին ծառը : Նա պատենտավորել է հայտնի LEGO բլոկները 1949 թ. :

Յուրաքանչյուր քարիկն օգտագործելի է տարբեր ժամանակներում

1958 թ. քարիկներն օգտագործվում են 2020 թ. քարիկների հետ միասին : Յուրաքանչյուր դետալ համապատասխանում է մյուսների հետ՝ անկախ նրանից, թե երբ է պատրաստվել :

LEGO-ն աշխարհում խոշորագույն անիվներ արտադրողն է

Իհարկե՝ խոսքը գնում է մանր անիվների մասին : LEGO-ն այս դետալներից ավելի շատ է արտադրում, քան ավտոմոբիլային անիվներ արտադրող յուրաքաչնյուր այլ կազմակերպություն :

Ռազմական թեմատիկայով հավաքածու LEGO-ն չունի

LEGO-ի հիմնադիր Օլե Քըրք Քրիստիանսենը չէր ցանկանում, որ պատերազմը գրավիչ թվա երեխաներին : Այնպես որ՝ բացի «Աստղային պատերազմների» և «Մատանիների տիրակալի» թեմատիկաներից՝ ռազմական այլ թեմատիկայով հավաքածուի երբեք չեք հանդիպի :

LEGO-ն չի արտադրվում Չինաստանում

LEGO-ն այն սակավաթիվ կոմերցիոն խաղալիքներից է, որոնք չեն արտադրվում Չինաստանում : LEGO-ի արտադրամասեր կան Դանիայում, Հունգարիայում և Չեխիայում :

LEGO-ով հետ հնարավոր է հասնել Լուսին և հետ գալ

Իրականում LEGO-ի քարիկները բավական են Երկիր-Լուսին ճանապարհը 10 անգամ անցնելու համար :

Ամանորյա շրջանում ամեն վայրկյան 28 հավաքածու է վաճառվում

Միայն պատկերացրեք : Յուրաքանչյուր րոպեում 1680 հավաքածու է վաճառվում, 100,800՝ յուրաքանչյուր ժամում :

Գոյություն ունի LEGO-ի ավելի քան 3,500 տեսակի տարր և 60-ից ավելի գույն

LEGO-ի դետալների մեծ մասը պատրաստվում են ԱԲՍ-պլաստիկից, ինչը նշանակում է, որ դրանք երբեք չեն քայքայվում :

Եթե LEGO-ի ֆիգուրներն իրական մարդիկ լինեին, նրանք աշխարհում ամենամեծ բնակչությունը կկազմեին 

LEGO-ի առաջին ֆիգուրները 1978 թ. ունեին դեղին մաշկ, երկու սև կետ-աչքեր և լայն ժպիտ : 2003 թ. LEGO-ի խումբը մինիֆիգուրներին մաշկի ավելի իրական գույն տվեց, ավելացրեց դիմաշարժումներ և մոդելավորեց նրանց մազերը :  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել