2 ժամում իշխանավորները, իշխանավորների մասնավոր սպասարկուներն ու սպասարկուների սպասարկուները, մի նեղվել են, մի հուզվել են, հրաման են ստացել պատասխանեն անպատասխանելիին։

Էդքան ազնիվ եք՝ սեփական սխալներն ընդունեք ու գործուն քայլեր արեք։
Ընդունեք, որ ձախողել եք, ընդունեք, որ չի ստացվել ու չի ստացվում։
Ջնջեք ձեր միջից դարակազմիկ միտքը, ըստ որի, եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև այդ ժողովուրդն է կառավարությանը ընտրել։

Դուք ցուցաբերում եք ճգնաժամային իրավիճակում երկրի կառավարման անկարողություն, չեք ընդունում ձեր սխալները և, հետևաբար, չեք էլ կարող լուծել առաջացած խնդիրները։

«Ժողովուրդն է մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն է մեղավոր» թեզին։ Հետո մեղավոր են լինելու լրագրողները, բժիշկները, ավտոբուսի վարորդները։

Այնինչ ընդամենը պետք է կանգնել ու ասել․ «Այո, մենք ենք մեղավոր». ռազմավարություն չմշակելու համար, ռիսկեր չհաշվարկելու համար, հակասական որոշումների համար, անփորձության համար, անլուրջ վերաբերմունքի համար։ Էդ բարդույթը հաղթահարեք, ընդունեք ձեր սխալը, հետո խնդրեք փորձառու քաղաքական գործիչներին, մասնագետներին, որ օգնեն, օգնեն հաղթահարել այս աղետը։ Եվ հիշեք՝ դուք այս ժողովրդին երջանկություն եք պարտք։

Սթափվեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել