Հետևում եմ ԱԺ նիստին, ու...
Ու կարեկցում եմ մեր ժողովրդին...
Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան. մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան ա, թե ընդդիմությունը պոպուլիզմով ա զբաղվում:
Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ բռնապետությունն այլ կերպ չի լինում...
Սաղ ժողովրդին մատնել են սովի ու անգործության, հլը ընդդիմությունն ա մեղավո՞ր...
Մեկն էլ (Արթուր Հովհաննիսյան, ով իբր «ուժեղ» մեջք ունի) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:
Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր ա հասել ոմանց ինքնավստահությունը: Տո՛ տղա, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս...
Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:
Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը...