Հրեաները դեռ վաղուց հայտնի ազգ են եղել: Նրանք նույնպես հայերի նման շատ չարչարանքներ ու զրկանքներ են կրել: 

Տարիների, դարերի ընթացքում նրանք հայտնի են դարձել իրենց իմաստուն խոսքերով:

Ասում են, որ ամեն մեկն իր ճակատագիրն ունի: Կյանքը ինքը քեզ կսովորեցնի ամեն բան:

4 իմաստուն խոսքեր, որոնք միշտ նրանց ուղեկիցն են․

Ինչ էլ որ պատահի, չպետք է մոռանալ սեփական արժանապատվության մասին, պետք չէ ենթարկվել նրան, ով ֆիզիկապես ուժեղ է:

Եթե քեզ նվաստացնում են, օգտագործում են, ապա դա նորմալ չէ: Սա ամենաիմաստուն խորհուրդն է, որը հայրը կարող է տալ իր որդուն: Դա վերաբերում է ընկերներին, կանանց, ղեկավարներին: Ոչ ոք իրավասու չէ մարդուն նսեմացնելու: Պետք է փոխել շրջապատը, որն ունի այս հատկությունները, այլապես ամեն ինչ վատանալու է, ինքնագնահատականը իջնելու է: 

 Եթե կյանքը չի փոխվում դեպի լավը, ապա սպասիր, այն քիչ-քիչ կդառնա վատը:

Մի քանի ամիս առաջ կարծում էինք, որ շատ վատ ենք ապրում, սակայն ինչպես հիմա ենք տեսնում, ամեն ինչ կատարյալ էր: 

Ի՞նչ է սովորեցնում այս ասացվածքը: Պետք է գնահատել այն, ինչ ունենք:

Երբ խելքով չեն առաջնորդվում, հերթը զիջում են գրպանին: 

Հրեաները շատ խնամքով են վերաբերվում գումարին: Պետք է հաշվարկել ամեն մի ծախս, որպեսզի հետո սնակության առաջ չկանգնեք:

Պետք է ուղեղով առաջնորդվել: Հինալի ասացվածք է, չէ՞:

Կյանքը կարմիր գորգով ճանապարհ չէ:

Շատ հեշտ է ընկնել, բարձրանալ, կորցնել ու նորից ձեռք բերել: Մարդիկ ոչնչից և ոչնչով ապահովագրված չեն: Դրան պետք է հոգեպես պատրաստ լինել:

Անհարմար և դժվարին իրավիճակները մարդուն միայն ավելի են ուժեղացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել