Այնպես է ստացվել, որ որոշ պետություններում հենց ամենախոշոր քաղաքներն են դարձել մայրաքաղաքներ՝ հաշվի առնելով դրանց բնակչության թիվն ու տարածքը:

Դելի

Հնդկաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Դելին, բաժանված է քաղաքային և գյուղական շրջանների: Ընդհանուր առմամբ Դելիում բնակվում է ավելի քան 23 միլիոն մարդ: Քաղաքն ունի հին ու հետաքրքիր պատմություն. դրա տարածքում է գտնվում, ըստ հնագետների, համաշխարհային ճանաչում ունեցող 60 հազար հուշարձան: Այս շրջանում առաջին բնակավայրը հիմնվել է մ.թ.ա. 3,000 տարի առաջ: Քաղաքի անվանումն առաջացել է պարսկերեն բառից և թարգմանվում է որպես «սահման»:

Մեխիկո

Մեքսիկայի մայրաքաղաքը հիմնվել է ացտեկների կրոնական և մշակութային կենտրոնի վայրում: Մեխիկոյում այսօր ապրում է ավելի քան 23 միլիոն մարդ: Համաձայն լեգենդի՝ արևի աստվածն ացտեկներին հրահանգել է բնակավայր ստեղծել այն վայրում, որտեղ նրանք կհանդիպեն արծվին՝ կտուցի մեջ օձ պահած: Եվ ացտեկները գտան այդ վայրը. բարձրադիր լեռներում նրանք հիմնեցին քաղաք, որն այսօր կոչվում է Մեխիկո:

Սեուլ

Հարավային Կորեայում միակ քաղաքն է, որն ունի հատուկ կարգավիճակ: Սեուլի 16 ինքնակառավարվող շրջաններում ապրում է ավելի քան 25 միլիոն մարդ: Իր ողջ պատմության ընթացքում քաղաքը Կորեական թերակղզում գոյություն ունեցած պետական միավորումների մայաքաղաք է հանդիսացել: 1948 թ. այն դարձավ Կորեայի Հանրապետության մայրաքաղաքը, որը պատերազմից հետո բաժանվեց երկու առանձին պետության:

Ջակարտա

Ինդոնեզիայի հատուկ մայրաքաղաքային շրջանը գտնվում է Յավա կղզու արևմտյան ափին: Դրա բնակչությունն անցնում է 25,4 միլիոնից: Հատկանշական է, որ բնակչությունը շարունակում է շատ արագ աճել և նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներից ի վեր մեծացել է 17 անգամ: Ջակարտան տարածքային առումով աշխարհում ամենամեծ մայրաքաղաքն է:

Տոկիո

Ճապոնական Տոկիոն, բնականաբար, այս ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Մինչև 1868 թ. քաղաքը կրում էր Էդո անվանումը՝ այնտեղ XII դարում մարտիկ Էդո Տարո Սիհենադոյի կողմից կառուցված բերդի պատվին: Այսօր Տոկիոն Ճապոնիայի խոշոր ֆինանսական, մշակութային և քաղաքական-վարչական կենտրոնն է: Բնակչությունը կազմում է շուրջ 38,5 միլիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել