Էս ձևական հանրային վերահսկողություն կոչվածը, որ իբր փորձում է որպես լուծում առաջարկել Նիկոլ Փաշինյանը, անկարողության հերթական դրսևորումն է։
Սա ուղիղ արտացոլումն է այն հանգամանքի, որ չկա որևէ ինստիտուտ, որը կկարողանա ինչ որ կերպ կարգավորել էս իրավիճակը։
Ոստիկանություն, արտակարգ իրավիճակների նախարարություն ունեցող պետությունը հույսը չի դնի մի քաղաքացու վրա, որը կնկարի մեկ այլ քաղաքացու իբր թե դրանով կանխում է համաճարակի տարածումը։
Հանրային վերահսկողություն լինում է իշխանությունների, պետական կառույցների նկատմամբ, որոնք սնվում են քաղաքացու հարկերով։
Իսկ էս ձևական երևույթները ընդամենը անիմաստ լարում է իրավիճակը, լարում մի քաղաքացուն մյուսի դեմ։
Որդեգրված քաղաքականությունը հեռանկարում չի հանգեցնելու դրական արդյունքների։

Շնորհակալություն, լայնախոհություն, բարիդրացիություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել