Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,

Իսկապես գովելի է այն փաստը, որ, ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:

Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով,Դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:

Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:

Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունն ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:

Չնայած Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել