Այն որ միջնդարյան Եվրոպայում մարդիկ չէին լողանում և անձնական հիգիենա չեն ունեցել, ամենատարածված առասպելն է:

Եկեք պարզենք, թե իրականում ինչ է եղել:

Պետք է նշել, որ լոգանք ընդունելը այդքան էլ հեշտ չէր: Լոգարանը փայտից էին պատրստված, որի մեջ ջուր էին լցնում, իսկայդ ջուրը տաքանում էր կրակի վրա: 

Ավելի տաք եղանակի ժամանակ այդ լոգարանը տեղափոխում էին դղյակից դուրս, իսկ ցրտերը ընկնելուն պես, այն դնում էին բուխարու մոտ: Լորդերը շատ հաճախ մարդ էին վարձում, ով պետք է պատրաստեր ջուրը և լոգարանը:

Ինչ վերաբերում է կոյուղիներին, ապա դրանք փողոցի մեջտեղում էին: Դրանք շատ արագ էին խցանվում, քանի որ աղբը երբեմն հենց փողոցում էին թողնում: 

16-17 դարերում, բժշկությունը ասում էր, որ տաք ջուրը վնաս է մարմնի համար, քանի որ այն մաշկը փափկեցնում էր և ջրի միջոցով մաշկի մեջ էին թափանցում «թույներ»:  Խորհուրդ չէր տրվում նաև շատ հաճախ լոգանք ընդունել: Նորածին երեխաներին խորհուրդ էր տրվում չլողանցնել, այլ յուղեր քսել մարմնին: Սակայն լոգանք ընդունում էին, չլսելով բժիշկներին: 

Մարմնի մաքրության չափանիշը 18-րդ դարի 16-17 / սկզբին սպիտակության աստիճանն էր: Հենց մաքուր սպիտակ ներքնազգեստ էր, որը խորհրդանշում էր մարմնի մաքրությունը: Համարվում էր, որ սպունգի նման ներքնազգեստը կլանում է մարմնի բոլոր արտազատումները: Որքան հարուստ էր մարդը, այնքան ավելի հաճախ էր նա փոխում հագուստը: Նաև հագուստը փոխելը միջոց էր ՝ոջիլների դեմ պայքարի համար:

Բույրերի ստեղծումը մեկ նպատակ ուներ՝ պայքարել լոգանքի դեմ և վերացնել գարշահոտը մարդկանց վրայից: 

Հարուստ կանայք հանում էին հոնքերը, շրթունքները և այտերը վառ կարմրով ներկում՝ գեղեցիկ լինելու համար: Իսկ դեմքի անհարթությունը թաքցնելու համար օգտագործում էին ցինկի սպիտալ փոշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել