Որքա՜ն բան գիտենք Կոկո Շանելի մասին: Երևի անթիվ ու անհամար: Իհարկե, նա եղել է նորաձևություն թելադրող: 

Իր ամբողջ կյանքի ընթացքում այս կինը ոչ միայն նորաձևություն է ստեղծել, այլ նաև ազատության և անկախության համար է պայքարել:

Նա կարծում էր, որ մարդիկ պետք է անկախ լինեն ինչպես իրենց որոշումներում, այնպես էլ հագուստի մեջ:

Ահա մի քանի խորհուրդ․

Ձեռքերը ազատ թողնել

Երկար բռնակներով պայուսակ օգտագործեք։

Կնոջ ազատությունը սկսում է ձեռքերից և գեղեցկությունից։

 

Անձնական կյանքի ազատություն

Կոկոն իր համար է ապրել և երբեք չի մտածել, թե ինչ են ասում իր մասին այլ մարդիկ:

Ընտրիր հարմար հագուստ

Կոկոն կարծում էր, որ ընտրված հագուստն առաջին հերթին հենց իրեն պետք է հարմար լինի: 

Փոփոխություններ արեք 

Շանելը հայտնի դարձավ միայն 50 տարեկանում: 

Նորաձևության ոլորտ վերադարձավ միայն 70 տարեկանում, երբ ստեղծեց նոր հավաքածու, և նորից խոսեցին իր մասին: 

Սև հագուստ կրեք

Փոքրիկ սև զգեստ, որը Շանելի այցեքարտն էր: 

Նախկինում մտածում էին, որ սա միայն թաղման արարողությունների ժամանակ կարող են հագնել: 

Հայտնի ֆրանսուհին այդ տեսակի տարբեր մոդելներ ստեղծեց, որոնք հիմա կան ցանկացած կնոջ զգեստապահարանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել