Դիմակ կրելն իրոք կարևոր է այս պայմաններում, բայց շատ ավելի կարևոր է, որ այն կրվի ոչ թե չտուգանվելու համար, այլ որպես պաշտպանիչ միջոց, այսինքն՝ պետք է լինի բժշկական, իսկ տնային պայմաններում կտորից պատրաստված և այլ տեսակի թիթիզ դիմակները որևէ պաշտպանվածություն տալու երաշխիք չունեն: Շատ կարևոր է հասկանալ, որ դիմակը մեկանգամյա օգտագործման է, որպես կանոն, և կրելու ընթացքում դրան չի կարելի դիպչել, իսկ դիպչելիս էլ պարտադիր պետք է լվացվել: 2-3 ժամը մեկ դիմակը պետք է պարտադիր փոխել, եթե չեք ուզում ավելի շատ վնասել առողջությանը:

Կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել ամբողջ հասարակության համար բժշկական դիմակները մատչելի դարձնելու, իսկ խոցելի խումբ հանդիսացող ծերերին ամեն օր 3-4 անվճար դիմակ տրամադրելու ուղղությամբ: Տան պայմաններում պատրաստած, չտուգանվելու համար նույն դիմակը ժամերով կրելը, պայուսակի մեջ պահելը, հետո կրելը և այլն, կարող է հանգեցնել շատ ավելի վնասակար հետևանքների, ինչը կառավարությանը, սովորության համաձայն, չի հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել