News.am-ը գրում է․

Երեկվանից մեզ հաջողվեց հասկանալ մեր պրոբլեմի ծավալը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել  այն քաղաքացիներին, որոնք ի հեճուկս աղմուկ-աղաղակի մասնակցեցին երեկ եւ այսօր հանրային վերահսկողության ֆլեշմոբին: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդեն, երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում, ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել փոքրիկ մինի-հեղափոխության, քանի որ տեսանք կարգապահության առնվազն տեսանելի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը: Ամեն օր մեր իմ ֆեյսբուքի էջում կլինի լայն արձագանք դրան: Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանքով կկատարվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել