4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից․ այս մասին ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն է ասել՝ հավելելով, որ այդպես էլ պետք է լիներ:

Այն, որ այս և դեռ էլի շատ բացասական երևույթներ ունենալու ենք, իսկապես գիտեին շատերն ու ահազանգում էին: Ընդ որում, այն ժամանակ, երբ կորոնավիրուսն իր սպասվող վնասներով դեռ «ում շունն է» ընկալումներով էր:

Թողնենք այս պահին արձանագրված 12 հազար աշխատատեղերի կորստի կառավարելիության կամ ճիշտ ու ժամանակին արված աշխատանքի արդյունքում հավանական մինիմալիզացման հարցը:

Դժվար է գնահատել չարված աշխատանքը: Փոխարենն ունենք արված աշխատանք: Մարտին Կառավարությունը հարյուր տոկոսով սուբսիդավորվող վարկեր առաջարկեց մի շարք ոլորտների, այդ թվում՝ տնտեսվարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ և հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարումներ կատարելու նպատակով:

Եթե հանկարծ պարզվի, որ 12 հազար աշխատատեղերի կորուստը գրանցվել է նաև այն ոլորտներում, որոնք նախանշված էին՝ որպես Կառավարության վերոնշյալ միջոցառման շահառու, ապա այդ 12 հազարն այս ծրագրի արդյունավետության գնահատականն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել