Ես ասել եմ ու կասեմ, որ էսօրվա թալանչիները, բացի դժբախտ ընտանիքներից ծլած ու անդաստիարակ լինելուց, նաև ծույլիկ են եղել: Որ գոնե երկու հեքիաթ, երկու քառյակ, երկու առակ կարդային, մարդ կմեծանային, մի քիչ էլ աչքները կուշտ կլիներ: Իրենց կյանքն էլ իմաստ կունենար, ոչ թե էսպես կնստեին մի ամբողջ երկրի շնչին:
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
ևս մեկը
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/649251.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել