Բայց հասկանում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը երբ իր էջում տարածում է քաղաքացիների նկարները, դա ունի երկու նպատակ․
1. Քաղաքացիների մի խմբին հանում է մյուսի դեմ՝ ասելով, որ տեսե՜ք, ձեր հարազատները, ովքեր մահացել են, այ այս քաղաքացիների պատճառով է:
2. Ժողովուրդ ջան, ես մեղավոր չեմ, դուք եք մեղավոր, բայց ոչ ես: Ես ամեն ինչ անում եմ, բայց դուք անպատասխանատու եք:
Իրականում Նիկոլ Փաշինյանն է մեղավոր: Սա բացարձակ ճշմարտություն է: Սա պարզից պարզ է: Ինչպես 2+2=4, այնպես էլ covid+Նիկոլ=պարտություն: Ոչ մի ադեկվադ մարդ չի մոռացել, թե ինչ անպատասխանատվությամբ էին մոտենում այս ամենին Նիկոլը, իր ցինիկ նախարարը և անիմաստ գումար ստացող պարետը՝ կորոնավիրուսն ում շունն է, պինցետ, օղի, սովորական գրիպ է և այլն:
Դո՛ւք եք մեղավոր, որովհետև քաղաքացիներին փակեցիք իրենց տներում ու թողեցիք միայնակ: Չօգնեցիք, դեռ մի բան էլ ցինիկի նման հայտարարեցիք, որ ով գումար ունի, թող հարևանի կոմունալը վճարի:
«Հայփոստի» դիմացը հավաքված տատիկ-պապիկների նկարներն եք տարածում և չեք ասում, որ էդ խեղճ մարդիկ թոշակ են ստացել, դրա համար են գնացել այնտեղ: Գնացել են, որովհետև մենակ են, որովհետև հացին կակա են ասում, որովհետև ապրել են ուզում: Գնացել են, քանզի այլ տարբերակ չունեն:
Ժողովրդին մեղադրում եք, բայց այդ նույն ժողովրդին դուք եք վարակել, որովհետև դուք էիք քարոզարշավ անում, դուք էիք բուկլետ բաժանում:
Միակ մեղավորը դո՛ւ ես, Նիկոլ: