Միացյալ Նահանգներում անկարգությունները հասել են Հոլիվուդին. ցուցարարները, որոնց Թրամփն անվանել է «գլխատյացներ», ցույց տվեցին, թե ինչպիսի վերաբերմունք ունեն իրենց նախագահի նկատմամբ:

Անկարգությունները, որոնք սկիզբ առան Մինիապոլիսից, տարածվեցին ողջ երկրով մեկ: Ցուցարարները շինություններ են վառում, գողություններ են անում, վառում են ճանապարհին պատահած ամեն ինչ և ջարդում են ոստիկանների մեքենաները:

Այս ամենը հասել է նաև Հոլիվուդ: The Academy Music Business-ի էջում լուսանկար է հայտնվել, որտեղ երևում է, որ ջարդել են Թրամփի աստղը:


2018 թվականին այդ աստղը արհեստական արյունով էին ներկել, որպեսզի նախագահին հիշեցնեն, որ երկրում քաղաքական անկարգություններ կան: Այդ աստղն այսօր ոչնչացնում են: Եվ ներկայիս գործողությունը կապված է Միացյալ Նահանգների ընդհանուր վիճակի հետ. միգուցե վանդալները այդպիսով որոշեցին իրենց անձնական տրամադրվածությունն արտահայտել նախագահի նկատմամբ, որը բողոքարարներին համարում է «գողեր» և «ավազակներ»:


Հիշեցնենք, որ 2007 թվականին Դոնալդ Թրամփին աստղը շնորհվել է հանրաճանաչ ամերիկյան «Apprentice» հեռուստածրագրի համար, որում նա հանդես է եկել որպես NBC հեռուստաընկերության հաղորդավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել