Ինչպես գիտենք, Քարդաշյան-Ջեներ ընտանիքը հայտնի է իր հարստությամբ և մոդելային գործունեությամբ: 

Մի քանի օր առաջ Քայլի Ջեներին զրկել են ամենաերիտասարդ միլիոնատիրոջ կոչումից:

 

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, Քայլին դադարել է խոսելուց, շփվելուց մոր հետ այդ մեծ սկանդալից հետո։

Forbes ամսագիրը, որը Քայլիին համարել էր ամենահարուստ երիտասարդ, նորից հաշվել է նրա ծախսերն ու եկամուտները և զրկել այդ կոչումից: Քայլիին մեղադրում են խաբեության մեջ՝ ասելով, որ տարիներ շարունակ աստղը թաքցրել է եկամտի իրական փաստաթղթերը:

Ընտանիքին մոտ մարդիկ նշում են, որ Քայլին մորն է մեղադրում այս ամենի մեջ: Հենց Քրիս Ջեներն է աղջկա մենեջերը, և հենց նա էլ իրականացրել է այս ամենը: Նա աղջկա կատարած գործարքների 10%-ը վերցնում է իրեն:


Ասում են, որ Քրիսը հիմա խուճապի մեջ է, քանի որ Քայլին չի պատասխանում իր զանգերին: Ընտանիքը նաև վախենում է, որ այս սկանդալը կվնասի բրենդին:

Ինքը՝ Քայլին, Forbes-ին ասել է, որ այդ մեղադրանքը անհիմն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել