Ահա նրանք, ովքեր միշտ խառնվում են մարդկանց կյանքին և ամեն ինչ խճճում: Ռոթշիլդներ և Ռոքֆելերներ․ ամենահնչեղ ազգանունները պատմության մեջ, որոնք միաժամանակ և՛ նախանձ, և՛ հիացմունք են առաջացնում: Նրանք հայտնի են որպես գիտնականներ, զինվորներ, Անգլիայի և ԱՄՆ-ի հայտնի դեմքեր: 

- Երբ ինձ պետք էր պատմական ինչ-որ հստակ տեղեկություն իմանալ, միանգամից դիմում էի Նաթան Ռոթշիլդին,- ասում էր Անգլիայի վարչապետը ավելի քան 100 տարի առաջ:

Ռոթշիլդների ընտանիքն արդեն գոյություն ուներ թագուհի Վիկտորիայի ժամանակաշրջանում: Հենց այդ ժամանակ էլ նրանք համարվում էին Անգլիայի ամենահարուստ ընտանիքը:

 

Մեր օրերում Ռոթշիլդների գլխավորը Հակոբն է: Նա Ռոթշիլդի ծոռն է, ով ֆինանսավորել է Թագավորության բանակը Ուայթլոյի ճակատամարտի նախապատրաստման ընթացքում, և Ռոթշիլդի թոռնուհին, ով հավատարմագրել է Սուեզի ջրանցքի կառուցումը: Ահա թե ում պետք է շնորհակալ լինեն այն ընկերությունները, ում ապրանքները կարողանում են տեղափոխվել ջրանցի միջոցով: 

Նրանց ազգից Լայոնել Նաթան Ռոթշիլդն առաջին հրեան էր, ով տեղ զբաղեցրեց Համայնքների պալատի անդամների մեջ:

Ռոթշիլդներից մեկին համարում էին Քեմբրիջի լրտեսական գործակալ: Պարզվեց, որ սա կեղծ մեղադրանք էր (լրտեսներից մեկը` Քիմի Ֆիլբին, հասցրել է փախչել Բեյրութ իր «տերերից»: Նա կարողացել է գաղտնի մտնել Լիբանանի սովետական առևտրական նավի մեջ):


Ամերիկայի նախագահները խորհրդակցում էին Ռոքֆելերների հետ, իսկ Անգլիայի վարչապետը՝ Ռոթշիլդների: Մարգարեթ Թետչերը թագավորության ամենահայտնի վարչապետն է եղել, ով հաճախ էր խորհրդակցում Հակոբ Ռոթշիլդի հետ ոչ միայն քաղաքական հարցերով: 

Նաթան Մայեր Ռոթշիլդը Անգլիա, Մանչեսթեր է եկել 1798 թվականին և դարձել է աշխարհի պատմության մեջ ամենաուժեղ բանկիրը, ու ոչ մի գործարար այդպիսի ազդեցություն նրանից առաջ չի ունեցել, ինչպես որ ինքը. նա հայտնի էր որպես «Անգլիայի տիրակալ»: Այդ իշխանությունը մեր օրերում էլ կա: Ոչ միայն Անգլիայում, այլ նաև Արևմտյան Եվրոպայում, միգուցե նաև Արևելյանում:

 

Ռոթշիլդներն իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Լոնդոնւոմ, այլ նաև Փարիզում, Վիեննայում և այլ քաղաքներում: Այս ընտանիքը փորձում է հաստատվել Նյու Յորքում, Մադրիդում, Ավստրալիայում և նույնիսկ հեռավոր Արևելքում, որպեսզի էլ ավելի ամրապնդի իր գործունեությունը ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել