168.am-ը գրում է․

Հայաստանում հունիսի 5-ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը: Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը:

«Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր»,- նշված է հաղորդագրությունում:

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն, իր ուղեծրով շարժվելով երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

«Լուսնի կիսաստվերային խավարումը մասնակի խավարումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել