Ցավեցնող թվեր.

• Երեկ մահացել է կորոնավիրուսով վարակված 20 մարդ, առողջացել է 25-ը։

• 517 վարակված է գրանցել մեկ օրում (սա ցավալի ռեկորդ է)՝ 1249 թեստի հիման վրա (այսինքն՝ 41%-ը դրական է)։

Այսքան բարձր տոկոսը նշանակում է, որ թեստերը շատ ավելի քիչ են արվում, քան պետք է, և այս պահին մեծ թվով չբացահայտված վարակակիրներ կան (լավագույն դեպքում՝ ինքնամեկուսացված, վատագույն տարբերակով՝ նույնիսկ չեն էլ կասկածում, որ վիրուս են կրում իրենց օրգանիզմում և արդեն վարակիչ են)։

Հայաստանում հիմա օրական 5000-10000 թեստ պիտի արվեր։

Եւ առ այսօր չի հնչել որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչն է պատճառը, որ 3 ամսում չեն բաշարել գոնե անհրաժեշտ ծավալով թեստավորման հարցը լուծել։

Անկախ այն բանից՝ սա ուղղակի ապաշնորհության արդյունք է, թե ինչ-որ հանցավոր մենաշնորհային համաձայնության, նորմալ դատախազությունը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն պիտի որ վաղուց քննություն սկսած լինեին։

Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է։

#անորԱնգլուխՁիավորները
#երկիրՀԺ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել