«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն քանի անգամ անդրադարձել ենք Ադյուրետին կամ Դեսմոպրեսին դեղամիջոցներին, որոնք տրվում են, այսպես կոչված, անշաքար դիաբետով հիվանդներին: Վերջիններս այդ դեղամիջոցներն օգտագործում են ամբողջ կյանքում՝ ամեն օր: 

Երեկ հերթական անգամ ահազանգ ենք ստացել հիվանդներից, որ պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցներում, որտեղ գրանցված են, դեղը չկա, չեն ստացել, իսկ դեղատներում գինը տատանվում է 7-ից 10 հազար դրամի սահմաններում մեկ սրվակի համար, որը բավարարում է 15-20 օր, առավելագույնը՝ մեկ ամիս: 

Ի դեպ, նրանք նշում էին, որ անցած ամիս եւս խնդիր է եղել, եւ հազիվ մեկ սրվակ են ստացել: «Փաստը» դիմեց էնդոկրին դիսպանսեր: Այստեղ նշեցին, որ ուշացումը մի քանի օր է եղել, «դեղորայքն արդեն ստացել ենք, բազայում է, բաշխում է կատարվում»: Թե որքան կտեւի բաշխումը, որը պետք է կատարվի նախարարության կողմից, հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել