Խոշոր հաշվով ՀԾԿՀ կողմից ներկայացված հաշվարկն իրականում վկայում է այն մասին, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով գազի սակագնին:

«Հանձնաժողովի առաջարկներն ուղղված են ընդամենը յարճաժամկետ խնդիր լուծելուն, մինչդեռ երկարաժամկետ առումով խնդիրը շարունակում է մնալ նույնը, իսկ մեր գազատրանսպորտային համակարգի ներկայիս առանձնահատկություններն ու գազի շուկայի կոնյունկտուրան անխուսափելիորեն թարմ են պահելու հայաստանյան օրակարգում սակագների բարձրացման հարցը: Չեմ բացառում, որ նման պատկեր մենք կունենանք նաև հաջորդ տարի, եթե չգնանք համակարգային քայլերի, այլ, ինչպես այսօր, կենտրոնանանք բացառապես այսրոպեական հարցերի վրա».-ասաց նա:

Վահե Դավթյանը նշեց, որ ինչպես բազմիցս է ասել՝ Հայաստանում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն ապահովելու համար կա երկու ուղի: «Առաջինը՝ էներգետիկ համակարգի իրական, այլ ոչ թե դեկլարատիվ դիվերսիֆիկացումն է, էներգետիկ հաշվեկշռում բնական գազի կռի նվազեցումը: Մենք, սակայն, այսօր հետևում ենք հակառակ տենդենցների, որոնք առավելապես դրսևորվում են Երևանի ՋԷԿ-ի նախագծի իրագործման մեջ: Վստահ եմ, որ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյուներ պետք է դիտարկել միջուկային էներգետիկան, որի զարգացման սցենար մենք չունենք, ինչպես նաև հիդրոէներգետիկան, որն այսօր թերևս ամենաթիրախավորված ոլորտներից է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել