Tert.am-ը գրում է.

Նյու Յորքի ոստիկանությունը շաբաթ ձերբակալել է Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բռնկված զանգվածային անկարգությունների 345 մասնակցի: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ոստիկանության 33 աշխատակից վնասվածքներ է ստացել անկարգությունների ընթացքում, ինչպես նաև վնասվել է 47 ոստիկանական մեքենա:  

Նյույորքյան ոստիկանության ղեկավարը կիրակի հայտնել է, որ «հպարտ է» այն հանգամանքով, թե ինչպես են իր ենթականերն իրենց դրսևորել զանգվածային անկարգությունների ժամանակ: Վերջինս ընդգծել է, որ խոսքը ոստիկանության դաժանության դեմ բողոքի խաղաղ ցույցի մասին չէ: «Դա ամբոխ էր, որը փորձում էր օգտվել ստեղծված իրավիճակից և միտումնավոր կերպով քաոս և ավերածություններ տարածել»,- ասել է ոստիկանապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել