Factor.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը հետաձգել մինչև աշուն ու հավաքին հրավիրել ևս չորս երկրի՝ Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ խմբի այժմյան ձևաչափը հնացել է։

«Ես հետաձգում եմ գագաթնաժողովը, քանի որ չեմ զգում, որ G7-ը ճիշտ է պատկերացնում՝ ինչ է կատարվում աշխարհում»,- ասել է նա։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը նախկինում ևս առաջարկել է ընդլայնել G7-ը՝ դրանում կրկին ներառելով նաև ՌԴ-ին։

Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թրամփը ցանկանում է, որպեսզի գագաթնաժողովի ժամանակ երկրները քննարկել Չինաստանի հարցը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կազմակերպության անդամ է եղել մինչև 2014 թվականը, երբ այն կոչվում էր «մեծ ութնյակ» (G8): Ղրիմի շուրջ ստեղծված իրադրությունից հետո Մոսկվային հեռացրեցին կազմակերպությունից և այն սկսեց կոչվել G7:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել