Մայիսի 31-ին, ժամը 13։35-ին Ճգնաժամային կառավարմանա զգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:13-ին: Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր, ջերմահարվել՝ 10 գծմ էլեկտրական մալուխ և 1 ընկուզենի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել