Հայաստանում երեկ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք։ Սակայն նույնիսկ այս՝ իրականում մեծ թիվը ամբողջական պատկերը չի բացհայտում, եթե այն չենք համադրում մեկ այլ թվի հետ։ Երեկ շատ ցածր է եղել տեստավորման թիվը՝ ընդամենը 984 մարդ։
Ստացվում է՝ տեստավորվածների 36 տոկոսը վարակակիր է եղել, ինչն, անշուշտ, աղետալի ցուցանիշ է։ Այսինքն՝ եթե, օրինակ, անցած շաբաթվա պես անցկացվեր մոտ 1500 տեստավորում, այսօր վարակակիների մոտավոր թիվը ենթադրաբար գերազանցելու էր 500-ը։
Այսպսիով՝ համաճարակի տեմպը ոչ միայն չի կոտրվել, այլ նույնիսկ ահագնացել է։
Սա աղետ է ու միայն դիմակներով հնարավոր չէ "հաղթել" կորոնավիրուսին, եթե շեշտակիորեն չավելացվի տեստավորումների թիվը։
Հասկանում եմ՝ կառավարությունն այքան ապաշնորհ է, որ տեստերը սպառվում են, տեղական տեստերը դեռ չկան(ի դեպ, որևէ մեկը չի կարող երաշխավորել դրանց որակը, սակայն սա այլ քննարկման թեմա է)։ Սակայն՝ հանուն հասարակության առողջության, կարելի է մի կողմ թողնել հեղափոխական էգոիզմը ու օգնության խնդրանքով դիմել միջազգային հանրությանը։ Երբ երկիրն աղետի մեջ է, այլընտարնք չի մնում։
Նիկոլ, մի կրկնիր Գորբաչովի սխալը, որը Չեռնոբիլից կամ Սպիտակի երկրաշարժից հետո օերեր շարունակ ինքնասիրահարվածի բարդույթով հապաղեց դիմել միջազգային հանրության օգնությանը, ինչն անխուսափելի դարձրեց մարդկային կորուստները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել