Հետո՝ 90-ականների կեսերին, երբ ուսանող էի ու շարժման տղերքն էլ արդեն իշխանություն էին, հասարակությունը նրանցից սկսել էր հիասթափվել, բայց ես տևական ժամանակ չէի «հանձնվում»՝ չնայած օբյեկտիվորեն նկատում էի, որ հնչող քննադատությունը շատ դեպքերում հիմնավոր է։ Դա միշտ այդպես է՝ երբ մի բան քոնն ես համարում, շատ դժվար ես դրանից հրաժարվում, շատ դժվար ես համակերպվում այն մտքի հետ, որ քո նախընտրած հարթակի տղերքն էլ կարող են սխալական լինել ու հազար ու մի թերություն ունենալ։
Այս նախաբանը ասեցի՝ արձանագրելու համար, որ հասկանում եմ այն մարդկանց, որոնք Նիկոլից ավելի Նիկոլ են ու այսօր էլ պաշտպանում են նրա ու նրա թիմի բոլոր ձեռնարկները, եթե նույնիսկ ներքուստ գիտակցում են, որ 2018-ի հեղափոխությունն այնքան էլ հեղափոխություն չէ կամ այսօրվա իշխանությունը դասական իմաստով հեչ էլ իշխանություն չէ։ Ժամանակ էր պետք, որպեսզի հասարկաության մի զգալի մասը դա հասկանա, մի քիչ էլ անցնի, համոզված եմ, կդադարի գոյություն ունենալ Նիկոլի «ֆան կլուբը»։
Ժամանակն ամեն ինչ տեղն է գցում, պատմությունն էլ իրադարձությունների վրայից քերում է էմոցիան ու դրանք գնատահատվում են սթափ հայացքով։ Պատմաբանի իմ հայցքը հուշում է, որ 2018-ի «պատմականությունը» խամրելու է ու այդ իրական կամ մտացածին հեղափոխությունն 88-ի շարժման կամ արցախյան պատերազմի ստվերում անգամ չի կարող ծվարել։
Ասածս այն է, որ «հեղափոխության օրակարգ» արտահայտությունը մի քիչ զգույշ արտասանեք, որովհետև նման բան ուղղակի չի եղել․ Սերժին մերժելը՝ նրա «դաչայում» ապրելու համար, դեռ օրակարգ չէ։ Մի խոսքով՝ Նիկոլի թիմի հետ քաղաքական դաշտից աստիճանաբար դուրս են մղվելու նաև բոլոր այն ուժերը, որոնք «հեղափոխության օրակարգով», կամ «Նիկոլից ավելի Նիկոլ» բանաձևով պլաններ են գծում։ Այստեղ էլ անցյալը հիշեք ու աչքներիդ առաջ ունեցեք ՀՀՇ-ից պոկված Վազգեն Մանուկյանի ու ԱԺՄ-ի պատմությունը։
Չէ, սխալ չհասկանաք՝ անցյալը հետ չի գալու, դեռ աշխարհում նման բան չի եղել։ Բայց ձեզ մի խաբեք, որովհետև ձեր իմացած կամ խոստացած «նորն» էլ «նախկին» է։
Գալիս է քաղաքական նոր փուլ, որը մերժում է ամեն տեսակի պոպուլիզմ ու հաստատ տրենդից դուրս է գալու «նախկինների» հաշվին «աչոկ» հավաքելու մարտավարությունը։ Ապագան անցյալից միշտ ավելի հետաքրքիր է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/2895322007183991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել