Yerevan.today-ը գրում է

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու Փաստաբան (QC) Էդվարդ Ֆիցգերալդի կարծիքն իմանալու համար Yerevan.Today-ը դիմեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին: 

Ստորև հրապարակում ենք Էդվարդ Ֆիցգերալդի՝ մեզ տրամադրված կարծիքը.

«Նախևառաջ հարկ է նշել, որ սկսած 2018 թվականից, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունը ուժի մեջ մտավ, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային նշանակություն է ձեռք բերել: Այն պարունակում է բավականաչափ խորքային հիմնավորումներ և պատճառաբանություններ։ Իհարկե, դրա վերաբերյալ կլինեն տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ, բայց մի բան կարող ենք հստակ արձանագրել, որ ՄԻԵԴ-ն անկնհայտորեն խնդիր է տեսնում 300.1-րդ քրեական նորմի հետադարձ ուժի վերաբերյալ և վերջինիս իրավական որոշակիության հետ։ Անդրադառնալով իր ուղենիշային նախադեպերին` ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը պետք է տա իրավական գնահատականներ` արդյոք 300.1-րդ հոդվածը վատթարացնում է նախագահ Քոչարյանի վիճակը, և արդյոք այդ քրեական նորմը պարունակում է նոր հանցակազմ։

Ուզում եմ նշել, որ ՄԻԵԴ-ը առաջարկել է նաև մի հետաքրքիր բանաձև, այն է` հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ, և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ «7-իգործով», երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Այս գործերի վերաբերյալ միջազգային կառույցները հնչեցրել են նաև թե՛ քաղաքական և թե՛ իրավական գնակատակներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել