Խոյ: Աշխատանքային խնդիրներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են, հետևաբար դրանք չարժե սրտին մոտ ընդունել: Ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ կծագեն: Այդ ամենի շուրջ փոքր-ինչ կմտահոգվեք, սակայն շուտով կհաջողվի հարթել խնդիրները և վերականգնել հարաբերությունները: Աջակցություն կստանաք այն գործընկերներից, որոնց երբեք ձեզ կողմնակից չեք համարել:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, թեև օրվա ընթացքում դժվարությունները բացառված չեն, սակայն ընդհանուր առմամբ, այն բարեհաջող կդասավորվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, ֆինանսական վիճակի բարելավում: Չկորցնեք որևէ նոր բան սովորելու նաև վերապատրասվելու հնարավորությունները:

Երկվորյակ: Հնարավոր է բախում ուժեղ մրցակցի հետ: Արդար պայքարում հաղթանակ տանել հեշտ չի լինի: Ստիպված կլինեք որոշ խորամանկությունների դիմել: Այդպիսով ոչ մեկի չեք վնասի, բայց և ցանկալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է գլուխ բարձրացնեն որոշ հին խնդիրներ, որոնց մասին արդեն մոռացել էիք: Փորձեք զերծ մնալ վեճերից, դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից օրը լավ կդասավորվի, անգամ ամենահամարձակ սպասելիքները կարդարանան: Համոզված եղեք՝ աստղերն այսօր ձեր կողմից են: Նոր նախագծերը շահեկան կլինեն: Կարող եք քննարկել ձեր կարիերայի հետագա զարգացմանը, նաև աշխատավարձի բարրձրացմանը վերաբերող որոշ հարցեր: Շատ Խեցգետիններ եկամտի նոր աղբյուր կգտնեն:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Այսօր քչերին կհաջողվի հանգստություն պահպանել: Հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր վաղուց կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում, հասցրել են ճանաչել ընկերներին և հակառակորդներին, վստահ են իրենց իրավացիության մեջ: Նշանի մյուս ներկայացուցիչներն այսօր լի են կասկածներով, ամեն տեսակ տագնապներով:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը լավ կդասավորվի անգամ այն Կույսերի համար, ովքեր հաջողության հասնելու նպատակով ոչինչ չեն ձեռնարկի: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն:

Կշեռք: Այսօր կարող են մտահոգել շաբաթվա սկզբին ծագած հարցերը: Իրադարձություններին հնարավորինս հանգիստ վերաբերվեք: Ի վերջո, բոլոր հարցերն էլ լուծումներ կգտնեն: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Ավելի հետաքրքիր աշխատանքի անցնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասնակցելու համար:

Կարիճ: Այսօր հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչում և այսօր լիարժեք կդրսևորեք այն: Նոր մտահղացումներն, ինչպես հարկն է, չեն գնահատվի, սակայն սկսեք ձեր գաղափարները կյանքի կոչել: Ընթացքում կողմնակիցներն անպայման կհետևեն ձեզ:

Աղեղնավոր: Նրանք, ովքեր սիրում են դժվարություններ հաղթահարել, այսօր չեն ձանձրանա: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են քիչ ջանքեր գործադրել, ապա չնչին հաջողությունների կհասնեն, այն էլ՝ իրենց համար ոչ այնքան կարևոր ոլորտում: Այս մոտեցումը նաև շահեկան է, քանզի կհաջողվի խնայել ուժերը՝ հետագայում սիրելի գործով զբաղվելու համար:

Այծեղջյուր: Հետաքրքիր իրադարձություններով լի, անմոռանալի օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է առավել զգուշավոր լինել մարդկանց հետ շփումներում: Փորձեք հեռու մնալ վատատես, մռայլ մտքերի տեր, բացասական լիցքեր հաղորդող անձանցից, քանզի նրանց տրամադրությունը կարող է ձեզ փոխանցվել:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք որոշ խնդիրներ լուծել, սակայն ընթացքում ամեն բան կկարգավորվի: Նշանի շատ ներկայացուցիչներ մասնագիտական նշանակալի հաջողություններ, լուրջ ձեռքբերումներ կունենան: Կարող եք զբաղվել ինքնագովազդով, հպարտանալ սեփական հաղթանակներով:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, այն չի անդրադառնա միայն ֆինանսական հարցերի վրա: Խելամիտ կգտնվեք, եթե հետաձգեք խոշոր գնումները, կարևոր գործարքները: Ձեզ մոտ կանխիկ խոշոր գումար ունենալը ցանկալի չէ: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր նախապես ձեռք կբերեն համախոհներ և ստիպված չեն լինի միայնակ գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել