Սկսենք նրանից, որ Մայքլ Ջեքսոնը տառապում էր բավականին հազվագյուտ հիվանդությամբ՝ մաշկի պիգմենտացիայի խախտմամբ (վիտիլիգո), ինչպես նաև լուպուսով, որը մաշկի վրա սպիտակ բծեր էր առաջացնում, և այն զգայուն էր դարձնում արևի լույսի նկատմամբ: Այդ պատճառով էլ շշուկներ տարածվեցին, որ Մայքլը ցանկանում է փոխել մաշկի գույնը: 

Իրականում Մայքլը միշտ հպարտացել է իր աֆրոամերիկյան ծագմամբ: Իհարկե, պլաստիկ վիրահատություններ արել է, բայց մաշկը չի սպիտակեցրել:

 

Հիմա դրանով չես զարմացնի, սակայն նախկինում, որպես կանոն, դրա մասին շատ քչերը գիտեին: 

Այդ պատճառով էլ Ջեքսոնը տոննաներով կոսմետիկա էր օգտագործում, որպեսզի թաքցնի այդ արատը: Սկզբում դիմահարդարում էին ավելի մուգ գույնի երանգների մեջ, իսկ հետո, երբ այդ մաշկային հետքերը շատացան և տարածվեցին, սկսեցին բաց երանգի կոսմետիկա օգտագործել:

 

Սկզբում վնասվել էր միայն դեմքը, իսկ հետո՝ ամբողջ մարմինը: 

Հիվանդությունը փոխանցվել է Մայքլի ավագ որդուն: 

Ջեքսոնը ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին անգամ ամուսնացել է Էլվիս Փրեսլիի աղջկա հետ, իսկ երկրորդ անգամ՝ բուժքույր Դեբի Ռոյի:

Նրա նախնիները եղել են սպիտակամորթներ և նույնիսկ հնդկացիներ, այդ պատճառով էլ տղան ավելի շատ հնդկացու է նման: 


Ինքը՝ Մայքլը, երկու ռասայի քրոմոսոմի կրող է (սպիտակ և սև): Նրա կինը՝ Դոբբի Ռույը, սպիտակամաշկ է, այդ պատճառով էլ նրանց քրոմոսոմները 90% սպիտակ են: 

Նրա բոլոր երեխաները սպիտակամաշկ են և նեգրոիդի մաշկի երանգ ունեն: 

Նույնիսկ եթե Ջեքսոնի եղբայրն ամուսնանար սպիտակամաշկ կնոջ հետ, այս պարագայում էլ երեխաները սպիտակամաշկ կլինեին: 


Ջեքսոնի հոր աչքերը մոխրագույն էին:

Նրա երկու երեխաները ծնվել են Դոբբի Ռոյից՝ աղջիկ և տղա, իսկ երրորդը՝ փոխնակ մորից: 

Ավագ տղան նման է իր հայրական պապիկին: 

Կապուտաչյա Փերիսը աչքերը ժառանգել է մորից, իսկ արտաքնապես նման է հորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել