168.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը տվել է իր համաձայնությունը՝ պատասխանելու ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամների հարցերին:

Նա միաժամանակ նշել էր, որ հստակ օր դեռ չեն կարող ասել, քանի որ լուծվում են տեխնիկական խնդիրները, որովհետև Նալբանդյանը գտնվում է Մոսկվայում  և հարցերին պետք է պատասխանի տեսակապի միջոցով:

Այսօր Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 29-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել