Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասեք՝ հեղափոխության էս 2 տարիների ընթացքում ստրատեգիական նշանակության ի՞նչ է փոխվել էս երկրում դեպի դրականը։
Ես էն մարդկանցից չեմ, ովքեր անգամ լավին հակված են ասելու վատ։
Միակ դրական բանը, որ կարող եմ արձանագրել, բանակի սննդակարգի ու սպասարկման փոփոխությունն է և Միգերի ձեռքբերումը։
Մնացյալ հարցերում ինչպես դոփել ենք, այդպես էլ շարունակում ենք դոփել։
Կոպեկներով աշխատավարձերի բարձրացումն օրինակ չբերենք, մնացած հարցերով պատրաստ եմ փաստարկված ու հիմնավոր բանավեճի։
Էն, որ գրում եք՝ այ անշնորհակալներ, էդքան դուխ ունեցեք նաև ձեր ասածը հիմնավորելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/2937118653049888?notif_id=1590579437487429¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել