Ձեզ թվում էր, թե մեր կառավարությունն էլ ոչնչով չի՞ կարող զարմացնել: Դե բռնվեք, որովհետև մեր պատկան մարմինների երևակայությունը հիրավի պատկառանք է առաջացնում իր անհուն ու անսահման հնարամտությամբ, երբ բանը հասնում է ժողովրդին տհաճություն պատճառելուն:
«168 ժամ» թերթը անդրադարձել է ավիափոխադրումների գնային քաղաքականությանը: Թերթը նշում է, որ փոխանակ կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի ավիափոխադրումների գները էժանանան, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի եղած գներին այլընտրանք չլինի:
Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում, հատկապես դեպի Եվրոպա թռնելու համար, մարդիկ գերադասում են Հայաստանից մեկնել Թբիլիսի և Թբիլիսիի օդանավակայանից արդեն թռնել իրենց ուզած վայրը, որովհետև այդ ձևով էական խնայողություն են անում: Նույն թերթի աղբյուրներով, իմանալով այս մասին, մեր փառապանծ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի այն հայաստանցի ուղևորները, որոնք եվրոպական երկրների դեսպանատներ են դիմում թբիլիսյան ավիատոմսերով՝ Շենգեն վիզա ստանալու համար, մերժվեն...
Խոսքերն ավելորդ են, կառավարություն ունենք՝ աշխարհը չունի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/313023118834617
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել