Pastinfo.am-ը գրում է․

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,- ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ի պատասխան՝ Տ. Ուրիխանյանը տեղից արձագանքեց՝ մի րոպե։ Միրզոյանն էլ հարցրեց՝ դիմակ դնո՞ւմ եք Դուք. «Ես պետք է հասկանամ իմ գործողությունները, դիմակ դնո՞ւմ եք Դուք, պարո՛ն Ուրիխանյան։ Եթե այո, ապա միայն Գևորգ Պետրոսյանի նկատմամբ է կիրառվում նախազգուշացում»,- ասաց Միրզոյանը։
Այսպիսով նախազգուշացում հայտարարվեց միայն Գևորգ Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Միրզոյանը հայտնել էր, որ նիստերի դահլիճում դիմակ չկրող պատգամավորներին նախազգուշացում է հայտարարելու և դուրս է հրավիրելու դահլիճից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել