Այսօր իշխանությանն աջակցող մի քանի մարդկանց գրառումներ աչքովս ընկավ․ բոլոր դեպքերում փորձ է արվել հակահամաճարակային քաղաքականության պատասխանատու հռչակել Տիգրան Ավինյանին։ Ամենևին չեմ հերքում, որ թե Ավինյանը և թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆիասկոյի հարցում ունեն մեծ պատասխանատվություն, մյուս կողմից՝ պատասխանատվության հարցը տեղին է քննարկել հայաստանյան համակարգի առանձնահատկությունները հաշվի առնելով։ Մենք ունենք անձնակենտրոն իշխանություն, որի բուրգին կանգնած Նիկոլ Փաշինյանը հաճախ միանձնյա է որոշում բոլոր հարցերը։ Նման իրավիճակում հենց նա էլ կրում է ստեղծված վիճակի ամբողջական պատասխանատվությունը, իհարկե՝ իր թիմով հանդերձ։
Սա արձանագրում է, որից հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ինքն առաջարկել քաղաքական լուծումներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: