ԱԱԾ պետի նորաթուխ տեղակալ Արգիշտին բանակից թռած և դրա համար դատված Բաբաջանյան Արմանին, ով անցած տարի հանդիպել էր տեռորիստ Նաիրի Հունանյանին, հրավիրել է ԱԱԾ` Հոկտեմբերի 27-ի գործի մասով զրուցելու: Այս հանդիպումը մի նոր շոուի մեկնարկի հայտարարություն է, մանավանդ որ «Իրենց քայլ»-ը դաշինքի նախընտրական ծրագրի մեջ նշված է նաև Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը, և քանի որ ժողովրդին սին հույսեր տալը, խաբելը և շոու անելը Նիկոլի միակ զենքն է, ապա սոցիալական խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար պետք է սկսել շոուն: «Իմ զենքը իմ շոուն է» կարգախոսով առաջիկայում մեծ էկրաններ կբարձրանա մի ողբերգական իրադարձության պատմություն, որի շահարկումն ուղղակի անբարոյականություն է: Բայց քանի որ բարոյականությունն ու իշխանությունը տարբեր հարթություններում են, շահարկումը կլինի և կլինի դասալիքի միջոցով:
ԱԱԾ պետի տեղակալ Արգիշտին էլ, փոխանակ նույն շենքի պադվալում նստած Նաիրիից իմանա իրեն հուզող հարցերի պատասխանները, դասալիքից է իմանում: