Գիտե՞ք արդյոք, որ 2-րդ աշխարհամարտին աշխարհի հայերն ավելի շատ զոհեր են տվել, քան ամերիկացիները։
Գիտե՞ք արդյոք, որ այդ պատերազմի ամենաքաջ և հերոս մարտիկները եղել են հայերը։
Գիտե՞ք արդյոք, որ ռուսական ռազմական և տիեզերագիտության մեջ ամենամեծ դեմքերը եղել են հայերը։
Գիտե՞ք արդյոք, որ պատերազմի ժամանակ ռազմարդյունաբերության հիմնական կազմակերպիչները եղել են հայերը։
Գիտե՞ք արդյոք, որ բոլշևիզմից բոլորից շատ տուժել են հայերը։
Գիտե՞ք արդյոք, որ բոլորից շատ քանդվել ու ավերվել են մեր եկեղեցիները։
Գիտե՞ք արդյոք, որ Սովետի ամենաուժեղ հետախույզները եղել են հայերը։
Գիտե՞ք արդյոք, որ Սովետի ամենաուժեղ տնտեսագետները եղել են հայերը։
Գիտե՞ք արդյոք, որ Բեռլին 1-ինը ներխուժել են հայկական դիվիզիայի զինվորները։
Վերջապես գիտե՞ք արդյոք, որ Գերմանիայի կողմից պաշտոնապես, 1935 թվից սկսած, զտարյուն արիացի են համարվել հայերը, որոնց հանդեպ չէր կարող կիրառվել և ոչ մի հալածանք։ Ասեմ ավելին՝ հայերն իրավունք ունեին նույնիսկ ազատ ապրելու Գերմանիայում, նույնիսկ ամուսնանալու գերմանուհու հետ։ Իրավունք ունեին օգտվելու բոլոր իրավունքներից, ինչպես գերմանացիները։
Եվ այսքանից հետո, կարո՞ղ ենք իմանալ, թե ինչու ենք այսքան աշխատել, ստեղծագործել, պայքարել, զոհվել, հալածվել, կտտանքների ենթարկվել, աքսորվել, գնդակահարվել, տարածքներ կորցրել, ցեղասպանություն ապրել այս ռուս կոչված երախտամոռ, կարմիր հրեշի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել