Այս մարդկանց կարելի է համարել մարդկության ժամանակաշրջանի «ամենադաժան և չար հանճարներ»: Նրանք միշտ չէ, որ ամեն ինչ հասարակության համար էին անում: 

Ահա այդ 5 դաժան հանճարները․

Նիկոլա Տեսլա

Տեսլան փայլուն գիտնական և առեղծվածային մարդ էր: Նա ստեղծել է լիցքավորված մասնիկների ճառագայթը՝ «Մահացու ճառագայթը», որով հետաքրքրվում էր ԽՍՀՄ-ը, իսկ սովետական «Ամթորգ» ընկերությունը նույնիսկ պայմանագիր կնքեց նրա հետ: 

Նրան նույնիսկ կասկածեցին Տունգուսյան երկնաքարի ընկնելու մեջ: Վարկածներից մեկի համաձայն՝ Տեսլան փորձ է արել օդի միջոցով էներգիա փոխանակել: Կոնգրեսի գրադարանի ամսագրում գրառումներ են եղել, որ այդ դեպքից անմիջապես առաջ նա խնդրել է «Սիբիրի ամենաքիչ բնակեցված վայրերի» քարտեզները:

Վերներ ֆոն Բրաուն

Նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի վարած պատերազմին ունեցած սերտ կապի, հեռահար V2 հրթիռների նախագծման ու համակենտրոնացման ճամբարների բռնավորների և նացիոնալ-սոցիալիստական պարտադիր աշխատանքի օգտագործման միջոցով հրթիռների կառուցման պատճառով ֆոն Բրաունի մասին տեղեկություններն, այնուամենայնիվ, խնդրահարույց են։ Սակայն հայտնի է, որ նա պատերազմի ժամանակ աշխատել է հրթիռի վրա, որը պատերազմի ժամանակ իր չար գործը չի կատարել, սակայն դարձել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հրթիռների նախատիպ:

Ալֆրեդ Նոբել

Ալֆրեդ Նոբելին անվանում էին «արյան միլիոնատեր», «դինամիտի թագավոր», «պայթուցիկ մահվան վաճառող»: Այս ամենը, իհարկե, կապված էր դինամիտի հայտնագործման հետ: Նա նաև ձախողված դրամատուրգ էր: Նրա միակ «Նեմեսիս» պիեսը ճանաչվեց հերետիկոսություն, և նրա բոլոր հրատարակություններն ամբողջովին արգելվեցին:

Չարլզ Պոնզի

Երբ 1903 թվականին Պոնզին տեղափոխվեց ԱՄՆ, ուներ ընդամենը ուներ 2.5 դոլար, իսկ 1919 թվականին 200 դոլարով հիմնեց ընկերություն, որը անվանեց «Արժեթղթերի փոխանակման ընկերություն»: Սա առաջին ֆինանսական բուրգն էր: Արդեն հաջորդ տարի Պոնզին դարձավ միլիոնատեր: Սակայն այս ամենը լավ ավարտ չունեցավ: Ավանդատուներից մեկը դատական հայց ներկայացրեց Պոնզի դեմ, հարկայինը հետաքրքրվեց այդ տնտեսական  բուրգով, որը հայտնաբերեց բազմամիլիոնանոց պարտք: Նա իրեն մեղավոր ճանաչեց և 5 տարի բանտում անցկացրեց: 1934 թվականին նրան արտաքսեցին իր երկրից: Ժամանակին նա աշխատել է Մուսոլինիի հովանու ներքո` որպես Ռիո դե Ժանեյրոյում ավիաընկերության ներկայացուցիչ: Նա մահացավ 1949-ին բարեգործական հիվանդանոցում՝ թողնելով 75 դոլար:

Նապոլեոն

Նապոլեոնի կերպարը տարբեր փոփոխությունների է ենթարկվել: Ժամանակին փայլուն կայսր էր, իսկ մեկ այլ ժամանակ, ասում էին, չարության արտացոլանքն է: Նրա ճակատագիրը սերտորեն կապված էր Ռուսաստանի հետ: Երիտասարդ ժամանակ ցանկանում էր ընդունվել ռուսական բանակ, սակայն այնպես ստացվեց, որ հենց Ռուսաստան արշավանքի ժամանակ նա տապալվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել