Ոստիկանների կողմից 4 քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու փաստն ըստ էության անհերքելի է:
Ծառայողական քննություն է «սկսվել» ըստ էության, որի հանգուցալուծումը հազիվ գերազանացի այս 2 տարում ոստիկանապետի հրամանով սկսված ծառայողական քննությունների ավարտին:
2-րդ փաստը նույնպես անհերքելի է. ոստիկանապետի հրամանով Կապան է ուղարկվել ոստիկանության զորքերի 6 ավտոբուս, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ բնակչության նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվելու:
Ինչ արեց Սյունիքի մարզպետը, ով ի դեպ օրենքով սահմանված կարգով համակարգում է մարզային ոստիկանության աշխատանքը, այցելեց քաղաքացիներին, նշեց, որ ինքը ոչինչ չի կարող անել և, որ վերջին անգամ 7 օր առաջ է հարցազրույց տվել լրատվականներին:
Դե իշխանություններն էլ իրենց ոճով. հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելու սազանդարներին են դաշտ գցել:
Տեղի ունեցող գործընթացների իրավական կողմին կանդրադառնամ վաղը: